Ցանկացած պատգամավորի կողմից ոչ կոռեկտ պահվածքն անընդունելի է
Անթույալտրելի խոսակցություն է եղել պատգամավորներ Արտաշես Գեղամյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև:
Անդրադառնալով ԱԺ -ում տեղի ունեցած միջադեպին՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա իր և հանրապետական կուսակցության անունից հայտարարել է, որ պատգամավորների կողմից ցանկացած ոչ կոռեկտ պահվածք անընդունելի է:
«Անկախ այն բանից, թե որ խմբակցության պատգամավոր է՝ բռուցքներով խնդիր լուծել, անձնական վիրավորանքներ հնչեցնել, ես չեմ ընդունում»,-ասել է նա:
ԱԺ Հանրապետական խմբակցության միջև խնդրին անդրադարձել են և քննարկել, սակայն Շարամազանովը չցանկացավ բարձրաձայնել, թե կոնկրետ ինչն խոսակցություն է եղել: