Ավելի քան 540 մլն դրամի ներդրում՝ Թալիշի զարգացմանը
Անցած տարվա քառօրյա պատերազմիից ամենաշատ տուժած գյուղը` Թալիշը, նոր շունչ է ստանում: Հայաստան Համահայկական Հիմնադրամից հայտնում են, որ Հիմնադրամը բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, ներդնում է մոտ 541.331.200 դրամ Թալիշի զարգացմանը՝
* գյուղապետարանի, բուժկետի և ակումբի վերակառուցում
*հանդիսությունների տան շենքի վերակառուցում
* գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգում
*18 տան վերակառուցում և վերանորոգում:
Նմանատիպ ծրագրեր իրականացվել են նաև Մարտակերտի շրջանում, վերակառուցվել են բազմաթիվ բնակելի տներ: