Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ են
Մամուլ

«Ժամանակ». Ներիշխանական նոր հաշտություն՝ առանց Հովիկ Աբրահամյանի ու Դաշնակցության

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգում է իրականացվել, որովհետև դրանք ռիսկային են, իսկ ռիսկային են, որովհետև այդպես է որոշել համակարգիչը՝ համապատասխան ծրագրային չափորոշիչների հիման վրա վերլուծության արդյունքում: Ըստ Վարդան Հարությունյանի՝ այդպես են որոշվում ընդհանրապես բոլոր ռիսկային ընկերությունները, որոնք էլ, ըստ այդմ, ենթարկվում են ստուգման:

Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումների մասին տեղեկություն տարածվեց այն բանից հետո, երբ «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ կոշտ քննադատության ենթարկեցին կառավարության գործունեությունը, իսկ Ծառուկյանի դե ֆակտո ենթակա սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ կոշտ հայտարարություն արեց վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմ, գործընկեր, հենարան հանդիսացող Սամվել Կարապետյանի հասցեին:

Տպավորություն ստեղծվեց, որ Կարեն Կարապետյանն այդպիսով արձագանքեց «Ծառուկյան» դաշինքի և Ծառուկյանի քննադատությանը՝ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները դարձնելով ՊԵԿ թիրախ: Հատկապես, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ համարվում է Կարեն Կարապետյանի թիմի մարդ, քանի որ այնտեղ է տեղափոխվել «Գազպրոմ-Արմենիայի» տնօրենի պաշտոնից, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ:

Ի վերջո, ՊԵԿ-ը Հայաստանում մշտապես դիտարկվել է իբրև իշխանության քաղաքական գործիք, երբ այն բանեցնում են քաղաքական անհրաժեշտության դեպքում: Օրինակ՝ 2015 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանն ուղղակի հրապարակավ ցուցում տվեց ստուգել Գագիկ Ծառուկյանի հարկերը թաքցնելու մասին «օդում կախված» խոսակցությունները: Մի քանի օր անց Ծառուկյանն ու Սարգսյանը հաշտվեցին՝ Հովիկ Աբրահամյանի տանը, ի դեպ՝ Սամվել Կարապետյանի և Դաշնակցության ներկայությամբ: Դրանից հետո, իհարկե, պարզվեց, որ Ծառուկյանի հարկեր թաքցնելու մասին «օդում կախված» խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

Եվ ահա, Գագիկ Ծառուկյանը կրկին ռիսկային է, և համենայնդեպս համակարգչով՝ նրա մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է: Իհարկե, հարց է՝ նա ռիսկային դարձավ Կարապետյաններին քննադատելո՞ւ պատճառով, թե՞ հակառակը՝ սկսեց քննադատել ռիսկային դառնալու պատճառով:

Տեղեկություն հրապարակվեց, որ Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել սպորտի նախարարին ու նախատել, որ այդպիսի արտահայտություններ է թույլ տվել Սամվել Կարապետյանի հասցեին: Հետո եղավ տեղեկություն, որ Գագիկ Ծառուկյանն էլ կապվել է Սամվել Կարապետյանի հետ ու հարթել իրավիճակը: Այլ կերպ ասած՝ տեղի է ունեցել յուրօրինակ նոր հաշտություն: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այս անգամ առանց Հովիկ Աբրահամյանի և Դաշնակցության՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան «թեմատիկ» ֆորմատով:

Ի՞նչ ժամկետի համար է այդ հաշտությունը, և ե՞րբ ու ո՞ւմ համար է նորից «կանչելու կկուն», այսինքն՝ համակարգիչը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում