«Ժամանակ». Վարչապետի ջանքերն իզուր չեն՝ ԲՀԿ-ում կռիվ է
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն անցյալ շաբաթ «Ժամանակ»-ի հետ զրույցում խոստորեն քննադատել էր կառավարությանը, իսկ նրա կուսակից Վարդան Բոստանջյանը, ով չափազանց շատ է սիրում այս և առհասարակ բոլոր վարչապետներին, կառավարություններին ու ընդհանրապես իշխանություններին, նրան հրապարակայնորեն՝ մամուլով մեղադրել է դպրոց չգնալու և գիտելիքի պակասի մեջ։
Մենք չգիտենք, թե ինչ կարծիքի է Միքայել Մելքումյանը Վարդան Բոստանջյանի մասին, բայց եթե այսպես շարունակվի, ապա հաստատապես կարող ենք ասել, որ վարչապետ Կարապետյանի ջանքերն իզուր չեն, նրան հաջողվում է հատ-հատ Գագիկ Ծառուկյանի տակից տանել խմբակցությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում