Գավառի տներից մեկի պատը փլուզվել է
Հոկտեմբերի 4-ին, ժամը 17:39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ն. Կարեյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ժամը 13։30-ի սահմաններում փլուզվել է Կ. Ղ.-ին պատկանող (կառուցվել է 1953 թ.) առանձնատան ննջարանի պատի արտաքին շերտը (մոտ 9 քմ)։