Կոմիտասում խցանումները խոչընդոտել են Շտապօգնության մեքենայի երթևեկությունը (ֆոտո, վիդեո)
Կոմիտասի պողոտայում դարձյալ հոսանքազրկումներ են, որի հետևանքով Կոմիտասի պողոտայի բոլոր խաչմերուկներում խցանումներ են: NEWSPRESS.am–ի թղթակիցը եղել է Կոմիտաս-Վրացական խաչմերուկում և արձանագրել, որ երթևեկությունը կաթվածահար է եղել:
Խաչմերուկներում, որտեղ չեն աշխատում լուսակիրներ, երթևեկությունը, սովորաբար, կարգավորում են ՃՈ աշխատակիցները: Սակայն վերջիններս մեկ ժամ շարունակ այդպես էլ չեն հայտնվել տարածքում:
Խցանումները խոչընդոտել են նաև Շտապօգնության մեքենայի երթևեկությունը:
