«Հրապարակ». Իզուր է եղբայր Կարենը սպորտի նախարարի «պորտը տեղը դրել». Հարցն ավարտվել է «լավով»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ոչ միայն Սերժ Սարգսյանն է նախատել սպորտի նախարար Հրաչիկ Ռոստոմյանին, այլև, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը կանչել է սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին, զրուցել, մանրամասն «ուսումնասիրել» ասուլիսում նրա ասած մտքերը, ապա հեռախոսազրույց ունեցել Սամվել Կարապետյանի հետ առ այն, որ «էս մարդն» (Ռոստոմյանը) ամենևին էլ չի ուզեցել նեղացնել որևէ մեկին, էլ առավել՝ իրեն, և իզուր է եղբայր Կարենը «վրդովվել» ու հայտարարություն տարածել՝ սպորտի նախարարի «պորտը տեղը դնող»:
Ըստ նույն աղբյուրների` հեռախոսազրույցն ավարտվել է «լավով», այնուհանդերձ, մեր աղբյուրները չեն բացառում, որ առաջիկա քառօրյայի ընթացքում ԲՀԿ-ն վարչապետ Կարեն Կարապետյանին «վատ-վատ բաներ ասի», մասնավորապես՝ չկատարած ներդրումների մասով, ինչին կառավարությունում ներողամիտ ժպիտով են վերաբերվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում