Շիրակի մարզում գործազուրկների 70 տոկոսը կանայք են
Գյումրիում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ «Գյումրու զբաղվածության մարզային կենտրոն»-ն այս անգամ ներկայացրեց 30 գործատու՝ շուրջ 800 թափուր աշխատատեղով:
Սա արդեն 10-րդ տոնավաճառն է:
Շիրակի մարզում, սեպտեմբերի 1-ի դրությամբ, աշխատանք փնտրողների թիվն ավելի քան 16 հազար է, նրանց 81 տոկոսը աշխատանք փնտրողներ են: Մարզում բարձր է գործազուրկ կանաց թիվը, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի 70 տոկոսը: Մարզում գործազուրկների 30 տոկոսը երիտասարդներ են: