«Հրապարակ». Ինչու էր Ծառուկյանն ամբողջ ֆրակցիան հավաքել «Փարավոնում»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ծառուկյան դաշինքի» պատգամավորները երեկ հավաքվել են «Փարավոնում»։ Մասնակցել է ողջ ֆրակցիան, անգամ Իշխան Զաքարյանը։
Գագիկ Ծառուկյանը քաղաքական թեմաներ շատ չի արծարծել, սակայն շեշտել է, որ պետք է թիմով աշխատել, միասնական լինել, ինչից հետևություններ են եղել, որ դժվարին օրեր են սպասվում՝ հաշվի առնելով Ծառուկյանին պատկանող օբյեկտներում ՊԵԿ-ի օրերս կատարած ստուգումները, որոնք հաջորդեցին նրա թիմակիցների՝ կառավարության դեմ տված հարցազրույցներին, կառավարությանն ուղղված քննադատությանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում