«Ժողովուրդ». Գումբուրդոյի դեպքի հետ կապված՝ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է խոսել Վրաստանի ՆԳ նախարարի հետ
«Ժողովուրդը» գրում է.
«Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում: Տեղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին: Սակայն Վրաստանի ոստիկանությունը ժամանել է գյուղ և արգելել խաչքարի տեղադրումը: Լարվածությունը վերածվել էր ծեծկռտուքի:
Անգամ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն են միջամտել կատարվածին. Վրաստանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բանակցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ և ամեն ինչ արել, որպեսզի լարվածությունն հանդարտվի: «Ու ասեմ, որ Վրաստանի պաշտոնյաներն այդպես էլ տրամադրված էին՝ ամեն ինչ անել, որ լարվածությունն իջնի, ու ժողովուրդը հանգստանա»,- նշել է նա ու հավելել, որ հիմա խաչքար տեղադրելու հարցը քննարկում են հայ և վրաց եկեղեցիները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում