«Ժամանակ». Ի՞նչ է հուշում «Արարատ» TV-ն՝ մինչ մյուսները գուժում էին Գորիկ Հակոբյանի մահվան բոթը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 1-ին մինչ բոլոր հեռուստաընկերությունները գուժում էին ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի մահվան բոթը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը սգում էր իր վաղեմի ընկերոջ մահը, իշխող ՀՀԿ-ին պատկանող «Արարատ» հեռուստաընկերությունը ցուցադրում էր «Կարոտ» ֆիլմը, որը բացահայտում է խորհրդային ՊԱԿ-ի անմարդկային դեմքը, որը որպես գործակալ և լրտես տանջամահ է անում հայ խեղճ գյուղացուն միայն այն բանի համար, որ նա Էրգրի կարոտը սրտում անցել է Արաքս գետը, գնացել իր հայրենի գյուղը և կրկին վերադարձել Խորհրդային Հայաստան:
Գորիկ Հակոբյանը խորհրդային ՊԱԿ-ի բարձրաստիճան սպա էր, ավելին՝ նա ԱԱԾ-ում մարմնավորում էր խորհրդային ժառանգությունը»:
Մանրամասները՝ թերթի աայսօրվա համարում