«Ժամանակ». Քեթրինի Միհրանը անձամբ է դիմել Սերժ Սարգսյանին. Քանաքեռ-Զեյթունը կմնա նրա հսկողության տակ
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանը, ով ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) մտերիմ ընկերն է:
Ըստ մեր տեղեկությունների՝ համայնքն իր հսկողության տակ պահելու և Արթուր Ստեփանյանի նշանակման համար Միհրան Պողոսյանը անձամբ դիմել է Սերժ Սարգսյանին:
Ի դեպ, նախկին թաղապետ Ա. Հանիսյանի պաշտոնանկությունը ևս կապվում է Մ. Պողոսյանի անվան հետ, քանի որ Երևանի ավագանու ընտրություններից հետո խիստ լարված են եղել վերջիններիս հարաբերությունները: Հանիսյանը ջանք ու եռանդ չէր խնայել ընտրություններին Տարոն Մարգարյանի համար ձայներ ապահովելու համար, ինչն էլ դուր չէր եկել Պողոսյանին:
Ի դեպ, Հանիսյանը լարված հարաբերություններ է ունեցել նաև վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Մանուկյանի հետ, ով համարվում է Քանաքեռցի Տույի «մարդը» և լարված հարաբերություններ ունի նաև Մ. Պողոսյանի հետ, ուստի հետաքրքիր է՝ կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում