«Իրատես». Արմեն Ամիրյանը հրաժեշտ կտա պաշտոնին, մշակույթի նոր նախարարի փնտրտուք է սկսվել
«Իրատես» թերթը գրում է.
«Հայաստանի մշակութային քաղաքականությունում այս մեկ տարվա ընթացքում էական բեկում չեղավ: Ավելին, վերջին շրջանում նախարարությունը պարբերաբար հայտնվեց անհեթեթ իրավիճակներում. մեկ ցուցահանդես է փակվում, մեկ՝ համերգ արգելվում:
Նախարար Արմեն Ամիրյանին, կարծես, չի հաջողվում ինտեգրվել այս ոլորտին: Դրա վկայությունն է և ոլորտի ներկայացուցիչների, և իշխանության` հենց Բաղրամյան 26-ի դժգոհությունը նրա աշխատանքից:
Մեր տեղեկություններով, իշխանության վերին օղակներում որոշել են, որ 2018-ին Արմեն Ամիրյանը հրաժեշտ կտա պաշտոնին, նոր նախարարի փնտրտուք է սկսվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում