«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը Սերժ Սարգսյանին բողոքել է Կարեն Կարապետյանից
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևան քաղաքի կառավարման հարցով մի քանի դիտողություններ է արել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Սակայն, ինչպես պարզվում է, վարչապետի դիտողությունները Երևանի քաղաքապետի սրտով չեն եղել, և նա փորձել է հարցերը կարգավորել Սերժ Սարգսյանի միջոցով: Վարչապետի մի քանի դիտողություններից հետո Տարոն Մարգարյանն անձամբ է հանդիպել Սերժ Սարգսյանին և բողոքել Կարեն Կարապետյանից՝ խնդրելով, որ վերջինս չմիջամտի իր աշխատանքին:
Ինչպես երևում է՝ նրա խնդրանքը բավարարվել է, և Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հորդորել է ուղղակի հանգիստ թողնել Երևան համայնքը:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով մեկնաբանության համար դիմեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին, ով ո՛չ հաստատելով, ո՛չ հերքելով վերը նշվածը՝ ասաց, թե բամբասանքներ չի մեկնաբանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում