Երկհարկանի քարուքանդ շենքին նոր կյանք տալու համար՝ 32 մլն, ՇՊՀ-ի բուֆետի համար՝ 25 մլն (լուսանկարներ)
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել՝ «Ու՞ր են գնում Շիրակի Պետհամալսարանի գումարները» վերնագրով:
Քաղաքագետը մասնավորապես գրել է.
«Հոկտեմբերի 1-ին հանրապետության երկրորդ քաղաքը տոնում էր «Գյումրու օր»-ը: Տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ Պիոներ պալատի՝ Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությունը: Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի հարցմանն ի պատասխան, թե որքա՞ն է ծախսվել այդ կիսաքանդ շինությունը վերականգնելու համար, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը պատասխանել էր. «32 միլիոն դրամ.» (լուսանկար)

Ակամայից հիշեցի Շիրակի Մայր ԲՈՒՀ-ում ակտիվ ընթացող շինարարությունը և այն գումարները, որոնք ծախսվում են այդ ամենի վրա: Օրինակ՝ ԲՈՒՀ-ի բուֆետի թեթև վերանորոգման համար համալսարանի բյուջեից ծախսվել է 25 միլիոն դրամ, իսկ դահլիճի վերանորոգման համար՝ 100 միլիոնից ավել դրամ (լուսանկարներ)…

Հետաքրքիր է ստացվում… Երկհարկանի քարուքանդ եղած շենքին նոր կյանք տալու համար Գյումրու քաղաքապետարանը ծախսում է ընդամենը 32 միլիոն դրամ, իսկ փոքրիկ բուֆետի վերանորոգման համար ծախսվում է 25 միլիոն դրամ…
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ…»,-գրել է քաղաքագետը: