Միջադեպ «Արմենիա» բ/կ-ում. հրազենով զինված անձը մտել է հիվանդանոց և կրակոցներ արձակել
Այսօր միջադեպ է տեղի ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Հրազենով զինված անձը մտել է հիվանդանոց և կրակոցներ արձակել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Հիշյալ անձը վնասազերծվել ու բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Տուժածներ չկան:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»: