Գազի և հոսանքի ցածր սակագնից օգտվել է 198. 500 ընտանիք
Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սոցիալապես անապահով ընտանիքները պետք է բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառման համար մեղմացված սակագնով վճարեն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան ևս մեկ անգամ հստակեցրել է, որ գազի և էլեկտրաէներգիայի սպառման համար մեղմացված սակագնով վճարում են բոլոր այն ընտանիքները, որոնք հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունեն 20.00 միավորից բարձր անապահովության միավոր:
Անապահով ընտանիքների վիճակի բարելավման նպատակով ընդունված այս որոշմամբ հաստատվել է, որ սոցիալապես անապահով ընտանիքները գազի սպառման դիմաց պետք է վճարեն նվազ սակագնով` 100 դրամ (յուրաքանչյուր խորանարդ մետրի համար` մինչև 600 խմ ծախսի դիմաց):
2017 թ. ութ ամսում բնական գազի ցածր սակագնից օգտվել են 75 հազար մարդ, իսկ էլեկտրաէներգիայի ցածր սակագնից՝ 123 հազար 500 ընտանիք: