Գերմանիայում պաշտոնապես գրանցվել է նույնասեռ 20 ամուսնություն
Գերմանիայի իշխանությունները սկսել են գրանցել նույնասեռ ամուսնությունները: Այդ մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում անելով NewsHub-ի թվիթերյան էջին:
Կիրակի օրը Բեռլինում և Համբուրգում պաշտոնապես գրանցվել է շուրջ 20 ամուսնություն: Այս արարողակարգի համար հատուկ իրենց դռներն են բացել ամուսնություն գրանցող այն գրասենյակները, որոնք հանգստյան օրերին չեն աշխատում:
Հիշեցնենք, որ նույնասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքն ընդունվել էր 2017-ի հունիսին: