Ալեքսանդր Արզումանյանը հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագուհուն (լուսանկարներ)
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագուհուն: Ֆեյսբուքյան իր էջում Արզումանյանը լուսանկարներ է հրապարակել՝ մասնավորապես գրելով.
«2017թ. սեպտեմբերի 29-ին պատիվ ունեցա Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանի իմ հավատարմագրերը հանձնել Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգրետե II-ին»:
