Հպարտ եմ, որ ունեմ պատվախնդիր ուսանողներ. Գագիկ Համբարյանի հայտարարությունը
Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը կոչ ով դիմել է ՇՊՀ ուսանողներին: Նա ֆեյսբուքյան իր գրառման մեջ հորդորել է իր ուսանողներին չվախենալ սպառնալիքներից:
Գագիկ Համբարյանը մասնավորապես գրել է.
«ՇՊՀ սիրելի´ ուսանողներ, ոչ մեկդ չընկրկեք այն դասախոսի, ամբիոնի վարիչի կամ չգիտեմ ում առաջ, ով կահաբեկի, թե լավ չի լինի ձեզ համար, որ դասադուլի եք մասնակցել: Մասնակցել եք և դեռ կմասնակցեք` հանուն արդարության, հանուն ձեր իրավունքների ու ապագայի:
Շատ հպարտ եմ, որ ունեմ կայուն քաղաքացիական դիրքորոշում ունեցող, պատվախնդիր ուսանողներ, որոնք «դասախոս» ու «մտավորական» պատեհապաշտներից իրենց գիտակցական արժեհամակարգով անասելի բարձր են…»