Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ին
Արխիվ

Քննչական կոմիտեն հակադարձում է ոստիկանությանը՝ զերծ հուզական ընկալումներից

«Քրեական դատավարության ընթացքում հետաքննական և նախաքննական մարմինների խնդիրները թեև ընդհանուր են, սակայն գործառույթներն ու լիազորությունների շրջանակները՝ տարբեր»,-պարզաբանում են քննչական կոմիտեից: Կոմիտեի էջում հրապարակած պարզաբանման մեջ ասված է.

«Համոզված ենք, որ յուրաքանչյուր հետաքննական և նախաքննական մարմին քաջածանոթ է իր գործառույթների շրջանակներին՝ չնայած հանրայնորեն հնչեցվող հայտարարություններին։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ հուզական և չփաստարկված հայտարարությունները կարող են ձևախեղել իրավական հարցի վերաբերյալ հասարակական ընկալումները՝ հարկադրված ենք վերահաստատել իրավական հարցերում պարզունակ ճշմարտությունները:

Դեպքի վայրի պահպանությունը ո՞ր պետական մարմնի պարտականությունն է։ Զերծ մնալով պարզաբանել դեպքի վայրի պատշաճ պահպանման կարևորությունը (հուսալով, որ այն չի վիճարկվում որևէ հետաքննական մարմնի կողմից)՝ փաստենք, որ այս պարզունակ հարցի պատասխանը տալիս է ոչ միայն իրավական պարզ տրամաբանությունը, այլև՝ օրենսդրությունը:
Իրավական տրամաբանության տեսանկյունից հստակ է, որ դեպքի վայրի պահպանման պարտականությունը պետք է կրի այն մարմինը, որն առաջինն է դեպքի վայր մեկնում։
Թերևս այս պարզ դասական ճշմարտությունը հաշվի առնելով՝ ՀՀ իրավական համակարգում նախատեսված է երկու իրավական կարգադրագիր, որտեղ, իրավական որոշակիության պահանջների պահպանմամբ, դեպքի վայրի պահպանության պարտականությունը դրվել է ՀՀ ոստիկանության վրա»:

ՔԿ էջում հրապարակվել է նաև օրենսդրական ու իրավական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվություն:

«Քանի դեռ գործող օրենսդրությունը չի վերանայվել և նշված իրավակարգավորումները չեն փոխվել՝ դրանք ենթակա են պարտադիր կատարման՝ անկախ հուզական ընկալումներից։
Քննիչն ամենևին ազատված չէ դեպքի վայրի պահպանման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պարտականությունից: Քննիչը, դեպքի վայրի մեկնելիս, պարտավոր է այն պահպանելու ոլորտում պահանջել և ստանալ հետաքննության մարմնի աջակցությունը, միջոցներ ձեռնարկել հանցագործության հետքերի պահպանման ուղղությամբ:

Այսպես՝ ՀՀ քր. դատ. օր-ի 182-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն՝ հանցագործությունը խափանելու և կանխելու, ինչպես նաև՝ հանցագործության հետքերը, այն առարկաները և փաստաթղթերը պահելու և պահպանելու ուղղությամբ, որոնք գործի համար կարող են նշանակություն ունենալ: Սակայն հասկանալի է, որ քննիչն իր դատավարական պարտականությունները կարող է կատարել, եթե մինչև քննիչի դեպքի վայր մեկնելը հետաքննական մարմնի կողմից պատշաճ կատարված լինի դեպքի վայրը պահպանելու իր վարչաիրավական պարտականությունները՝ բացառելով կողմնակի անձանց մուտքը դեպքի վայր և կողմնակի որևէ ներգործությունը դեպքի վայրում առկա առարկաների նկատմամբ, որի պայմաններում կարող են ոչնչանալ իրեղեն ապացույցներ, հանցագործության բացահայտման համար էական նշանակություն ունեցող հետքեր կամ պարզապես ապացույցները դառնան ոչ պիտանի:

Այսինքն՝ քննիչն ու ոստիկանության ծառայողն ունեն տարբեր պարտականություններ դեպքի վայրում և կատարում են տարբեր գործառույթներ»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՔԿ-ոստիկանություն մեղադրանքները սկսվեցին Երևանում բեռնատարի շրջվելուց հետո: Համացնացում բուռն քննարկման առիթ էր դարձել այն, որ վթարի վայրից մի կին անարգել մի պարկ մակարոն է վերցնում և տանում:

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն անդրադառնալով այդ հարցին ասել էր. «Այստեղ մի մեծ մոլորություն կա, որ դեպքի վայրի պատասխանատուն ոստիկաններն են: Ոստիկաններից զատ դեպքի վայրի թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում են քննիչները: Ցանկացած քննիչ դեպքի վայր ժամանելուց հետո պարտավոր է կոորդինացնել աջակցող ոստիկանության ծառայողների գործողությունները՝ դեպքի վայրի էֆեկտիվ պահպանման նպատակով: Ինչ անենք, մենք էլ նամակ գրենք Քննչական կոմիտե՝ իրենց քննիչի գործողությունների իրավաչափությո՞ւնը ստուգեն»: