Մարգարիտա Առաքելյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել
Կոսովոյի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Մ 15 տարեկանների առաջնությունում +75 կգ քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 153 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հայ ծանրորդը հրում վարժությունում կարողացել է փոքր բրոնզե մեդալ նվաճել՝ գլխավերևում պահելով 84 կգ։ Պոկումում Առաքելյանը 4-րդն էր՝ 69 կգ։
Մարգարիտա Առաքելյանին 3 կգ չի բավականացրել մեծ բրոնզե մեդալ նվաճելու համար։