Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է 478.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 639.78 դրամ (աճել է 0.07 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 564.57 դրամ (աճել է 1.73 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.27 դրամ (աճել է 0.05 դրամով):