Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ մի քանի տասնյակ ուսանողների մասնակցությամբ. News.am
Երևանի Ալեք Մանուկյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի հարևությամբ, քիչ առաջ մի քանի տասնյակ ուսանողների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի: Ականատեսները News.am-ի թղթակցին պատմել են, որ նաև կրակոցներ են հնչել:
Մինչ ոստիկանների՝ դեպքի վայր ժամանելը, ըստ ականատեսների, վիճաբանության մասնակիցները հեռացել են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում