Խոշոր հրդեհ՝ Երևանում. դեպքի վայրում աշխատել է 6 մարտական հաշվարկ. թարմացված (լուսանկարներ)
Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և ԲՊԱՀՎԿՎ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:45-ին, մարվել՝ 12:01-ին: Լաբորատորիայի պահեստում (նկուղային հարկ՝ 28 քմ) այրվել են քիմիական նյութեր:

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի