«Ժամանակ». ՇՊՀ-ում առկա խնդիրները միջանձնային բնույթի են. Լևոն Մկրտչյան
«Ժամանակ» թերթը գրում է.
«Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում։ Թեպետ ուսանողները ժամանակավորապես դադարեցրել են դասադուլը, բուհի խնդիրների մասին բարձրաձայնող դասախոսները ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում նոր և աղմկահարույց փաստեր են ներկայացրել։
Ընդհանուր դասադուլը հիմա ժամանակավորապես դադարեցված է՝ խոստացել են կատարել ուսանողների մյուս պահանջը առ այն, որ բարձր ՄՈԳ-երով ուսանողներին թույլ կտրվի օգտվել զեղչային համակագից, որը այս տարի կամայականորեն վերացրել էր ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը։
Ուշագրավ է, որ ՇՊՀ դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ բավականին դրական մթնոլորտում անցած հանդիպումից հետո ԿԳ նախարարը հայտարարել է, որ բուհում առկա խնդիրներն ընդամենը միջանձնային բնույթի են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում