«Պետք է ազատվել Թրամփից». Թրամփը 500 հազար դոլար է առաջարկել 50 Cent-ին
Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմն իրեն առաջարկել է 500 հազար դոլար` միանալու նախագահական քարոզարշավին: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է The Guardian-ը:
Թրամփի թիմի այդ քայլը նա բացատրել է այն հանգամանքով, որ նրանք «խնդիրներ են ունեցել աֆրոամերիկացի ընտրողների հետ»:
«Ես մտածեցի, որ դա վատ փող է, որ նրանք արժանի չեն»,- ասել է ռեփերը:
The View շոուում 50 Cent-ը Թրամփի մասին իր կարծիքն է հայտնել, թե «պետք է ազատվել նրանից»: