ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման հիմքերը չեն փոխվել
Ինչպես գրում է РИА НОЖОСТИ-ին՝ Դ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտատարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման հիմքերը չեն փոխվել:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը հայտարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել ու Պետքարտուղարության՝ 30 հատուկ դեսպանների հաստիքները լուծարելու առաջարկը, այդ թվում՝ նրանց, ովքեր զբաղվում են Սիրիայի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմամբ Մինսկի խմբում։
«Ես փոփոխությունների հետ կապված տեղեկատվություն չունեմ: Կճշտեմ ու կներկայացնեմ ավելի մանրամասն տեղեկատվություն, սակայն Ռուսաստանի դերը կարգավորման գործում և մեր դիրքորոշման հիմքերը չեն փոխվել»,–ասել է Զախարովան։