Մխիթարյանի գրառումը՝ հոբելյանական խաղին խփած գոլից հետո (լուսանկար)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում ԲԿՄԱ-ի դեմ կայացած խաղում հոբելյանական 50-րդ հանդիպումն անցկացրեց «կարմիր սատանաների» կազմում: Մանկունյանցիները 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ փոխարենը բաց թողնելով միայն 1-ը:
Մխիթարյանը ոչ միայն գոլի հեղինակ դարձավ, այլև 11 մետրանոց հարված վաստակեց իր թիմի համար:
Հոբելյանական հանդիպումը գոլով նշանավորելու վերաբերյալ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև իր լուսանկարը՝ խփած գոլից հետո:
«Հիանալի է «Մանչեսթեր Յունայթեդում» 50-րդ հանդիպումս գոլով նշելը»,- գրել է Մխիթարյանը:
