Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել. 12 տարվա փոխարեն նա իր պատիժը կրեց 3 տարի. Factor.am
Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել: Այդ մասին գրում է Factor.am-ը:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ։
Ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29 միլիոն ՀՀ դրամ գումար: Ստացվում է՝ 12 տարվա ազատազրկման դատապարտված Վազգեն Խաչիկյանը պատիժը կրեց ընդամենը 3 տարի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում