«Նաիրիտը» վեր են ածում մետաղալոմի, դա մենք թույլ չենք տա. նաիրիտցիներն ԱԺ-ի դիմաց են (ֆոտո, վիդեո)
Նաիրիտցիները բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի դիմաց: Նրանք առավոտյան հավաքվեցին Նախագահի նստավայրի դիմաց, որից հետո շարժվեցին դեպի Ազգային ժողով:
Այս պահին նրանք արդեն Ազգային ժողովի դիմաց են: Ամեն պահի է նրանց է միանում նաիրիտցիների նոր խումբ: Նրանք պահանջում են «Նաիրիտի» վերագործարկումը:
«Ազգային ժողով գալու նպատակը պատգամավորների հետ զրուցելն է, մեր դարդը նրանց պատմելը: Առաջնահերթ գործարանի վերագործարկումն է, թույլ չտալը, որ «Նաիրիտը» քանդվի, որովհետև այնտեղ արդեն «Նաիրիտը» վեր են ածում մետաղալոմի, դա թույլ չենք տա, քանի որ «Նաիրիտը» մեր տունն է»,- NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին նաիրիտցիները:
Մանրամասները՝ մեր տեսանյութերում
