«Հրապարակ». Ոստիկանապետ Ավետիսյանի շաուրմանոցը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի պետ Սերգեյ Ավետիսյանը որոշել է Վանաձորի կենտրոնական փողոցի մայթի գազոնի վրա շաուրմանոց սարքել։ Նա չի ընկրկում անգամ քաղաքացիների բարձրացրած աղմուկից։
Դեռևս սեպտեմբերի 20-ին քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն ահազանգել էր քաղաքի կենտրոնում գազոնը ոչնչացնելու, եզրաքարերը հանելու և շինաշխատանքներ սկսելու մասին, որից հետո ժամանակավորապես դադարեցվել էին այդ աշխատանքները։ Սակայն պարզվում է՝ գաղտագողի կրկին եկել, ցեմենտ-բետոն են արել այդ տարածքում, և մոտ օրերս շաուրմանոցի համար նախատեսված տաղավար կտեղադրվի։
Մեր տեղեկություններով, շաուրմանոցի տերը Սերգեյ Ավետիսյանն է, որը քաղաքում հայտարարել է, թե ցանկացած գնով հասնելու է իր ուզածին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում