«Ժամանակ». Ինչ է քննարկվում Սերժ Սարգսյանի հետ՝ ըստ կառավարության «դեղնակտուցների»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կառավարությունում «բնակություն» հաստատած «դեղնակտուց» ջահելները, ովքեր կառավարությունում մեծամասնություն են կազմում, նաև վարչապետի մերձավոր շրջապատն են համարվում, վստահ են, որ իրենց հովանավորը 2018թ. ապրիլի 9-ից հետո էլ է շարունակելու զբաղեցնել վարչապետի պաշտոնը:
Ավելին՝ նրանք ամենուր հայտարարում են, որ Սերժ Սարգսյանի որևէ պաշտոնի մնալու հարց ոչ միայն չկա օրակարգում, այլև այս պահին նրա հետ քննարկվում են իշխանության փոխանցման հետ կապված դետալներ, այդ թվում՝ նրա և նրա ընտանիքի անդամների անձնական և նյութական ապահովության երաշխիքների տրամադրման հարցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում