Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-Սարգսյան
Մամուլ

«ՀԺ». Վերնիսաժի սպանության գործով մեղադրյալը Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել. մանրամասներ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանի կալանավորումը վերահաստատվել է:

Հիշեցնենք, որ դեպքից հետո նրա, Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվել էր սեպտեմբերի 22-ին՝ Կոտայքի մարզում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետով՝ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մասով, ինչպես նաև ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը, կամ պահելը):

Ռաֆիկ Խաչատրյանը մանրամասն ցուցմունք է տվել և հայտնել, որ հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի հետ մոտ հարաբերությունների մեջ է եղել: Մեկ տարի է, ինչ ծանոթացել են. Ռաֆիկ Խաչատրյանը նրանց պարբերաբար տաքսու ծառայություն է մատուցել: Ըստ Ռաֆիկ Խաչատրյանի ցուցմունքների՝ Արմեն Կարադավիդովը պարբերաբար նրան ներշնչել է, որ Վահագն Աբգարյանի (խոսքը դեպքի օրը հրազենային վիրավորում ստացած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագնի մասին է,-հեղ.) սպանությունով վերջ կդրվի շարունակական հանցագործություններին: «Այդ մարդկանց և Վահագնի միջև պարբերաբար վենդետաներ են տեղի ունեցել: Կարադավիդովը պատմել է, որ Վահագն իր ազգականներին և ընկերներին սպանել է. սպանության պատվեր է տվել, Ալավերդին պահում է լարված վիճակում: Նաև հայտնել է նրան, որ նման մտադրություն ունի (սպանության,-հեղ), սակայն նրանց ճանաչելով Ռաֆիկ Խաչատրյանի մոտ համոզմունք էր ձևավորվել, որ նրանք վերջիվերջո չեն կրակելու»,- մանրամասնեց Ռաֆիկ Խաչատրյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:

Ինչ վերաբերում է ապօրինի զենքին, ապա Ֆարմանյանը նշեց, որ իր պաշտպանյալի մոտ զենք եղել է, բայց ոչ իրական: Ըստ իր պաշտպանյալի ցուցմունքի՝ դեպքից հետո նա այն նետել է Հրազդանի կիրճը: Տեղազննությամբ և որոնողական աշխատանքների արդյունքում, սակայն զենքը դեռ չի հայտնաբերվել: «Նրան ասել են զենք ունե՞ս, ասել է՝ ունի, բայց իսկական չէ, ասել են՝ ոչինչ դու հետդ բեր էնքան, որ քո ձեռքը մի բան լինի»,- հավելեց պաշտպանը:

Մեր հարցին ի պատասխան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ դեպքի օրը հայտնաբերված մեքենան վարձակալել է իր պաշտպանյալը՝ Արմեն Կարադավիդովի խնդրանքով: Կարադավիդովն անձնական մեքենա չի ունեցել, այդ իսկ պատճառով էլ հաճախ է մեքենայի խնդիր ունեցել, Ռաֆիկ Խաչատրյանն էլ վարձակալել է: Խաչատրյանն ըստ պաշտպանի՝ ընդունում է, որ երկու անձանց հետ դարանակալել է հյուրանոցի տարածքում, սակայն ինչպես կրկնեց Ֆարմանյանը, մինչև վերջին պահը չի իմացել, որ Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը կրակելու են: «Հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն շուտով մեղադրանքի փոփոխություն կանի: Իմ գնահատմամբ, գործ ունենք իմանալ, չհայտնելու հետ»,- ասաց Ֆարմանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը չի արել արարք, որը միտված կլինի դիտավորությամբ ուրիշի կյանքը զրկելուն՝ առավելևս Գագիկ Մոսինյանին, որին չի էլ ճանաչել: Մոսինյանը, հիշեցնենք, սպանվել է այդ օրը:

Մեր հարցին, թե մինչ դեպքը ինչո՞վ է զբաղվել իր պաշտպանյալը, Մարինե Ֆարմանյանը պատասխանեց. «Շատ հետաքրքիր զուգադիպությամբ Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել, հետո տաքսի է վարել»: Նա ասաց, որ Ռաֆիկ Խաչատրյանն ամուսնացած է, ունի երկու երեխա, որոնցից մեկը՝ անչափահաս: Մեր հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել նրանց փախուստը, պաշտպանն ասաց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ դեպքից հետո ամեն մեկը պետք է իր ճանապարհով գնար. այդպես էլ եղել է: Նրանք մեքենայով չեն դիմել փախուստի:

Պաշտպանի խոսքից պարզ դարձավ, որ դեպքի պահին Ալբերտ Բլբուլյանի ձեռքին եղել է դեպքի վարում հայտնաբերված AK-74 ինքնաձիգ, իսկ Արմեն Կարադավիդովի ձեռքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակը: Ինքնաձիգն ու ատրճանակը հայտնաբերվել է նույն օրը՝ դեպքի վայրում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում