Ելք՝ ԵՏՄ-ից. «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Էդմոն Մարուքյանի հարցազրույցը վերածվել է «բանավեճի» (տեսանյութ)
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում անդրադարձել է «Ելք» խմբակցության՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը: «Ելք»-ն առաջարկել է ստեղծել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:
Մարուքյանը նշել է, որ իրենք անիմաստ են համարում գտնվել մի միության մեջ, որտեղ Հայաստանի ձայնը լսելի չէ, և մեր շահերը հաշվի առնված չեն:
«Ելք»-ն առաջարկում է սկսել ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց։