Վանաձորում շուրջ 15 րոպե կարկուտ է տեղացել (տեսանյութ)
Վանաձորում շուրջ 15 րոպե կարկուտ է տեղացել: Այդ մասին հայտնում է NEWSPRESS.am-ի Վանաձորի թղթակիցը: Նրա փոխանցմամբ՝ կարկուտն ուղեկցվել է հորդառատ անձրևով:
Քաղաքի կենտրոնական մասում կարկուտը, նախնական տվյալներով, վնասներ չի հասցրել, իսկ այլ թաղամասերի մասին դեռևս տեղեկություններ չկան: