Աշխարհի գավաթի եզրափակիչ. Արոնյանն ու Լիրենը ոչ ոքի խաղացին
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի եզրափակիչ առաջին խաղում Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:
Առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը հանդես եկավ սպիտակներով: 35-րդ քայլում կողմերը համաձայնեցին կեսական միավորի: Սեպտեմբերի 24-ին կանցկացվի չորս դասական պարտիաներից երկրորդը:
Հավասարության դեպքում, սեպտեմբերի 27-ին կնշանակվի թայ-բրեյք:
Սեպտեմբերի 24-ին կայանալու է երկրորդ պարտիան:
Երկու գրոսմայստերները եզրափակիչ դուրս գալու շնորհիվ ապահովել են տեղը 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: