Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի դյուրացման վերաբերյալ համաձայնագրին
Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրեց «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անդրսահմանային ոչ փաստաթղթային (էլեկտրոնային) առևտրի դյուրացման վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը»։ Այդ մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: