Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՔԿՀ -ից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով ձերբակալված Հայկ Հարութունյանը:
Մինչ այդ Դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել էր Հայկ Հարությունյանին:
Սակայն նոր օրենքի համաձայն դատարանն ազատ արձակեց Հայկ Հարությունյանին:
Արդարադատության արդեն նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, փաստորեն, հասցրեց այս ոլորտում բարեփոխումներ իրականացնել: Հենց նրա կատարած փոփոխությունների հիման վրա էլ՝ ՀՀ քրեկան օրենսգրքի 75, 76 կետերի համաձայն, քաղբանտարկյալն ազատ արձակվեց:
Կարելի է մտածել, որ երիտասարդ դատավորները գործում են օրենքով ու լծվել են արադարադատությունը վերականգնելու գործին:
Այնպես, որ իշխանությունները կարծես կամաց-կամաց «կազատվեն» քաղբանտարկյալներից:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակից Շանթ Հարությունյանի հետ ձերբակալվեց 14 քաղաքացի: