«Գրիգորյանը շան նման հարամել ա աշխատանքային գրքույկս». «Արմենիա» ԲԿ-ի նախկին աշխատողը փոխհատուցում է պահանջում (ֆոտո, վիդեո)
Նինա Իվանյանը «Արմենիա» ԲԿ-ի նախկին աշխատող է: Նա պահանջում է արդար և օրինական փոխհատուցում:
Վերջինիս հիվանդանոցից հեռացրել են իբրև անփույթ աշխատանքի համար: Սակայն կինը համաձայն չէ: Նրա խոսքով՝ աշխատել է բարեխիղճ և այսօր էլ դեռ վայելում է իր հարգանքը իր գործընկերների շրջանում: Նինա Իվանյանը վստահեցնում է՝ իրեն անօրինական են ազատել աշխատանքից: Այժմ նա ոչ թե ցանկանում է վերականգնվել նախկին աշխատանքում, այլ պարզապես իր կրած, բարոյական ու նյութական վնասի, փոխհատուցում է պահանջում:
«13 տարի պայքարում եմ, և իմ պայքարից հետ չեմ կանգնելու: Ես պահանջում եմ բարոյական և նյութական փոխհատուցում»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց կինը՝ ցույց տալով իր փաստաթղթերը, որտեղ, ըստ նրա, անօրինական գրառումներ են արվել:
«Գրիգոր Գրիգորյանը շան նման հարամել ա աշխատանքային գրքույկս»,-ասում է կինը:
Մանրամասները՝ տեսանյութում:


