«ՉԻ». Սերժ Սարգսյանը ՍԱՍ-ի Արտակից փոխհատուցում է պահանջել` ձայնագրության գործը կարճելու համար
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, հրահանգել է կլորիկ գումար փոխանցել ՀՀ շախմատի ֆեդերացիային՝ իբրև թե շախմատիստների կարիքները հոգալու համար։
«Իրողությունն այն է, որ Սերժ Սարգսյանը ուղղակի փոխհատուցում է պահանջել ՍԱՍ-ի ժողովի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը կարճելու համար։
Մոտ 40 րոպե տևողությամբ ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում էր աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար` սպառնալով, որ ձայն չբերողները կկորցնեն աշխատանքը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում