Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալ
Մամուլ

«ՀԺ». Վիգեն Սարգսյանը խիստ առանձնազրույց է ունեցել Մովսես Հակոբյանի հետ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում լրագրողները նկատել էին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, մեղմ ասած, այնքան էլ լավ տրամադրություն չունի: Այս օրերին մամուլում շրջանառվող տեղեկատվության ֆոնին, որ Մովսես Հակոբյանի և Վիգեն Սարգսյանի հարաբերությունները լարված են, ու գուցե նաև Հակոբյանը հրաժեշտ տա պաշտոնին, դա ավելի ակնառու դարձավ:

Վիգեն Սարգսյան-Մովսես Հակոբյան հակադրության վերաբերյալ armtimes.com-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Տարբեր զինվորականներ off the record զրույցում մեզ տեղեկացնում են, որ Մովսես Հակոբյանի աշխատաոճի և պահվածքի վերաբերյալ լուրջ դժգոհություններ կան զինված ուժերում: Նրանք հայտնում են, որ Մովսես Հակոբյանը սկզբնական շրջանում փորձել է իրեն ավելի բարձր դասել Վիգեն Սարգսյանից, ով ի տարբերություն Հակոբյանի, պրոֆեսիոնալ զինվորական չէ: Բացի այդ, Մովսես Հակոբյանը ենթակաների և ՊՆ գործընկերների հետ շփումներում իրեն պահել է ինքնավստահ, երբեմն՝ գոռոզ, երբեմն՝ կոպիտ:

Հիշեցնենք, որ ապրիլյան իրադարձություններից հետո Մովսես Հակոբյանի և ՊՆ մատակարարների կամ պոտենցիալ մատակարարների հանդիպման հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ, երբ ՊՆ-ին տարբեր ապրանքներ և ծառայություններ մատակարարողների կամ նման առաջարկներով դիմածներին Մովսես Հակոբյանը դիմում էր «դու»-ով, վիրավորում: Աղմուկից հետո իր այդ պահվածքի համար Հակոբյանը հրապարակային ներողություն խնդրեց:

Նույնը, ինչպես մեզ պատմեցին Հակոբյանի հետ շփված մի քանի սպաներ, ավելի վատ ու մուգ երանգներով ամեն անգամ կրկնվել է Հակոբյանի և ենթակաների հետ հանդիպումների, խորհրդակցությունների, աշխատանքային ժողովների ժամանակ:

ՊՆ-ից մեր զրուցակիցների փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը կարգի հրավիրելու նպատակով Հակոբյանի հետ խիստ առանձնազրույց է ունեցել: Հակոբյանը փորձել է հասկացնել, թե ինքը պրոֆեսիոնալ զինվորական է, ու հենց ինքն է իրավիճակի տերն ու թելադրողը, զորքերում եղանակ ստեղծողը, այլ ոչ նախարարը՝ հակադրվելով Վիգեն Սարգսյանին: Մեր զրուցակիցների փոխանցմամբ, սակայն, պաշտպանության նախարարին հաջողվել է մասամբ հանդարտեցնել Հակոբյանին. ԳՇ պետի առջև խնդիրը դրված է եղել շատ կտրուկ՝ կա՛մ Մովսես Հակոբյանը հանդարտվում ու հանգիստ իր գործն է անում՝ առանց այլոց գործերին խառնվելու, առանց ենթականերին կոպտելու և վիրավորելու, կա՛մ հեռանում է բանակից:

Հիմա կրքերը փոքր-ինչ հանդարտվել են, բայց դա ինչպես ասում են, խաղաղություն է փոթորիկից առաջ: Իսկ փոթորիկը լինելու է 2018 թվականի ապրիլից հետո, որովհետև դեռ պարզ չէ, այդ ժամանակ ինչ պաշտոնի կնշանակվի Վիգեն Սարգսյանը՝ կշարունակի՞ ղեկավարել ՊՆ-ն, թե՞ կտեղափոխվի այլ պաշտոնի:

ՊՆ-ում համարում են, որ Մովսես Հակոբյանն ու Վիգեն Սարգսյանը երկու խիստ անհամատեղելի մարդիկ են, և պաշտպանության նախարարը չի պատրաստվում հանդուրժել Հակոբյանի ներկայությունը զինված ուժերում: Նաև վստահ են, որ եթե Վիգեն Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո շարունակի պաշտոնավարել, ինչը նա անկեղծորեն ցանկանում է, ապա Մովսես Հակոբյանը հրաժեշտ կտա պաշտոնին:

Բայց առայժմ դեռ Հակոբյանը կմնա ԳՇ պետ: Առաջին հերթին, որովհետև ԳՇ պետի պաշտոնի համար հարմար պատրաստված կադր այս պահին դեռ չկա: ՊՆ-ում կարծում են, որ չնայած հաջող, պարկեշտ, մարդկային բարձր հատկանիշներ ունեցող գեներալներ ՊՆ-ում շատ կան, բայց նրանցից ոչ մեկը դեռ գլխավոր շտաբի պետի մակարդակի «չի ձգում»՝ կա՛մ փորձն է պակաս, կա՛մ զինվորական ու աշխատանքային կենսագրությունը, կա՛մ անցած «մարտական ուղին»:

Նախարարի հետ զրույցից հետո, հայտնում են մեր աղբյուրները, Մովսես Հակոբյանը աշխատում է լրատվամիջոցների ուշադրությանը չարժանանալ, հեռու մնալ աղմկոտ միջադեպերից և այդպես գոյատևել մինչև հաջորդ տարվա ապրիլ, մինչև իրադարձությունները ցույց կտան, թե հետո ինչ կլինի:

Չնայած բացառված չէ, որ այդ հարաբերական անդորրը կարող է ամեն վայրկյան պայթել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում