Խնդրում ենք, գոնե հարթեցնել ճանապարհը. բաց նամակ՝ նախարար Վահան Մարտիրոսյանին (ֆոտո)
Բաց նամակ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին.
«Հարգելի՛ Պարոն Նախարար,
Երևան քաղաքից դեպի «Ջամբո» էկզոտիկ պարկ տանող` «Գիզա» ռեստորանի հարևանությամբ, Ձորաղբյուր տանող հանրային ճանապարհի ձախ կողմում՝ Ձորաղբյուր «Բեսթլենդ» թաղամասի պաստառի դիմաց գտնվող մասնավոր գերեզման տանող ճանապարհը, որ մի քանի մետր է, ահավոր վիճակում է գտնվում. դժվարանցանելի է մանավանդ ձմռան պայմաններում, ուստի մեր խնդրանքն է`
հնարավորության սահմաններում գոնե հարթեցնել տվյալ ճանապարհը:
Խնդրում ենք»:

Հարգանքներով Գրիգոր Նարեկացի ԲԿ Մանկաբարձ – Գինեկոլոգ Ա.Ա. Սարգսյան