«Բա ի՞նչ անեմ, քուչեն մնացած մարդ եմ». կնոջ խնդրանքը վարչապետին բարկացրեց
Այսօր՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 26-ամյակին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Վարչապետ Կարեն Կարապետյանին այդ ընթացքում մոտեցան մի շարք քաղաքացիներ՝ յուրաքանչյուրն իր խնդրով:
Վարչապետին դիմած քաղաքացիներից մի կին՝ նամակը ձեռքին, ասաց. «Սայլակի համար դիմել եմ, փետի համար դիմել եմ, գումար չունեմ: Էս իմ երեխու դոկումենտն ա, որ աջ ոտքը…»:
Վարչապետը կիսատ թողեց կնոջ խոսքը՝ հարցնելով, թե ի՞նչ է առաջարկում: Կինը պատասխանեց, որ սայլակի գումար է ուզում:
«Ամեն անգամ հանդիպելուց Դուք ինձնանից փող եք ուզում: Ամեն անգամ: Վա՜յ»,- ասաց վարչապետը, ինչին կինը պատասխանեց. «Բա ի՞նչ անեմ: Քուչեն մնացած մարդ եմ»: «Շատ լավ»,- եղավ վարչապետի պատասխանը: