Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Տնտեսություն

Հայաստան-Վրաստան բնապահպանական համագործակցություն. Բացվեցին «Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերը

ՀՀ Շիրակի մարզում և Վրաստանի Սամխցե-Ջավախքի երկրամասում պաշտոնապես բացվեց «Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերը, որոնք ստեղծվել են «ՀՀ Շիրակի մարզում և Վրաստանի Ջավախքում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի շրջանակներում:

«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է 2009թ. հարավային Կովկասի տարածաշրջանում: Նախատեսված էր, որ ծրագրին կմիանա նաև Թուրքիան և Վրաստանի, Հայաստանի հարակից թուրքական շրջանում ևս ազգային պարկ կստեղծվի, սակայն Թուրքիան հրաժարվել է ծրագրին միանալուց, թեև տարածաշրջանը մեկ ամբողջություն է կազմում` Ջավախք-Շիրակ սարահարթը, որն ընդգրկում է և միաժամանակ բաժանում է Հայաստանը, Վրաստանը և Թուրքիան:

Ջավախք-Շիրակ սարահարթ ռեգիոնի այն եզակի անկյուններից է, որտեղ կարելի է թռչնադիտարկումներ կատարել, զբաղվել դահուկային սպորտով, հեծանվասպորտով, նաև ուսումնասիրել էնդեմիկ տեսակներն իրենց բնօրրանում:

Նշենք, որ Հայաստանում գրանցված 366 թռչնատեսակից 200-ը հանդիպում է Արփի լճում, և որոնցից 40-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Գանգուր հավալուսնը, ջրահավը վտանգված տեսակներ են, տարածաշրջանը նաև այն եզակի վայրերից է, որտեղ բնադրում են մոխրագույն կռունկը, սև արագիլը: Հայկական էնդեմիկ որորը ևս բազմանում է Արփի լճի կղզյակների վրա:

Ի դեպ, վերջին շրջանում Արփի լճի մակարդակն այնքան է իջել, որ վտանգում է այնտեղ բնակվող թռչուններին. թերակղզու վերածվելու վտանգն այն է, որ գիշատիչ կենդանիները հեշտությամբ կարող են ոչնչացնել թռչունների բնադրավայրերը: Ջրային տնտեսության պետական կոմիտեն Ախուրյանի ջրամբարի սոսկալի վիճակը փոքրիշատե կարգավորելու համար Արփի լճից մեծ քանակությամբ ջուր է բաց թողել, որն էլ անդառանալի հետևանքներ կարող է ունենալ տարածքի էկոհամակարգի վրա:

«Արփի լիճ ազգային պարկի» տարածքում աճում են 80 ընտանիքներում և 269 ցեղերում ընդգրկված 670 տեսակներ, որոնցից 20-ը գրանցված են Հաայաստանի Կարմիր գրքում:

Ինչ վերաբերում է ֆլորային, ապա «Արփի ազգային պարկի» տարածքում հայտնաբերվել է գիտության համար նոր տեսակ` մեխակ Գաբրիելյանի, որը կովկասյան էնդեմն է և աճում է միայն Արփի լճի և Ջավախեթի պահպանվող տարածքներում: Տարածքում առկա են նաև այլ էնդեմ տեսակներ` հազվագյուտ կատվախոտ, բրդատերև, Ռոզենի սնկասոխ, կովկասյան կատվատոտիկ և այլն: Ազգային պարկի տարածքը հայտնի է անողնաշարավոր կենդանիների բազմազանությամբ` շուրջ 65 կարգ 2500-3000 տեսակներով: Արփի լիճ ազգային պարկում գրանցվել է ավելի քան 190 թռչնատեսակ, որոնցից 45-ն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և 15 համարվում է վտանգված տեսակ:

Բացի այդ, ռեգիոնում կա սողունների 10 տեսակ և հանդիպում է օձերի 4 տեսակ, որից Դարևսկու իժն էնդեմիկ է. ամբողջ աշխարհում այն հանդիպում է միայն Ջավախքի լեռներում` Արփի լճի ազգային պարկի հյուսիս-արևելյան մասում:

Վրացական կողմից Ջավախեթի ազգային պարկում ևս մեծ հնարավորություններ կան հեծանվասպորտի զարգացման, դահուկային սպորտի, նաև ձիասպորտի զարգացման, նաև թռչնադիտարկումների համար: Ջավախեթիի տարածքում ևս վտանգված կենդանատեսակներ կան, որոնք ենթակա են պահպանության:
Երկու երկրի ազգային պարկերի բացմանը ներկա էին երկու երկրի բնապահպանության նախարարությունների ղեկավարները, միջազգային կառույցների ներակայացուցիչները: Երկու կողմը շեշտեց համագործակցության կարևորությունը երկու երկրի համագործակցության տեսանկյունից, ինչպես նաև ընդգծվեց պահպանվող տարածքների ստեղծման անհրաժեշտությունը տարածաշրջանի համար:
Երկու երկրի տարածքում գործում է այցելուների կենտրոն` զբոսաշրջիկներին աջակցելու և ուղղորդելու և անհրաժեշտ տեղեկությունենր տրամադրելու համար: Ծրագիրն իրականացրել է Բնության համաշխարհային հիմնադրամը` հայկական և վրացական մասնաճյուղերի միջոցով:

Նշենք, որ «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) «Կովկասյան նախաձեռնության» մասն է, որի հիմքում Կովկասի էկոտարածաշրջանում յուրահատուկ կենսաբազմազանության պահպանությունն է, և որը նպաստում է Հայաստանի և Վրաստանի համագործակցությանը Շիրակ-Ջավախք տարածքում անդրսահմանային համագործակցության զարգացման միջոցով: