Հայ–թուրքական սահմանին թուրք սահմանախախտ է ձերբակալվել. «Արմենպրես» (լուսանկար)
Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են մի անհայտ անձի, ով անօրինական անցել է պետական սահմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ սահմանախախտը 1972 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ հովիվ է և բնակվում է Իգդիր նահանգի Գեդիքլի գյուղում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում