Եթե կրակում են, սադրում են չեն կարող լինել բանակցություններ. Շավարշ Քոչարյան
«Մի թիզ հող անգամ հետ տալու մտադրություն չունենք»:
Այսօր՝ «Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի» ժամանակ, համաժողովի մասնակիցներից մի կին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին՝ հիշեցնելով նրան ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը: Վերջինս իր խոսքում նշել էր հողերի մասին, որոնք սպառնալիք չեն Արցախի համար:
«Մենք ոչ ոքի ոչ մի տարածք չենք տալիս»,-ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ խոսքն ընդամենը վերաբերում է նրան, որ այն փաթեթը, որը մեզ ներկայացրել էին միջնորդները, դրա երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները:
«Ինչո՞ւ է դա այդպիսի իրարանցում առաջացրել, չեմ հասկանում: Ավելին՝ միշտ հիշենք, որ խոսքը վերաբերում է փաթեթին: Այսօր մենք գտնվում ենք մի փուլում, երբ եղել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնություններ, և այդ համաձայնությունների էությունը հետևյալն է՝ ընդհանրապես բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, եթե չկա վստահություն կողմերի միջև: Այսինքն՝ եթե կրակում են, սադրում են, չկան հետաքննության մեխանիզմներ և այլն: Ավելին, ինչը նաև երեկ ասաց նախարարը՝ առաջընթաց չի կարող լինել՝ առանց Արցախի մասնակցության: Սա է եղել ասվածը»,-նկատեց փոխնախարարը: