Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը «միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու». Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵԼՔ դաշինքը չի մասնակցում Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, որովհետև՝
Դաշինքի կուսակցությունները, ինչպես նաև ԱԺ կամ Երևանի ավագանու խմբակցության անդամները համաժողովին մասնակցելու հրավերներ չեն ստացել, առավելևս՝ չեն հրավիրվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ Դաշինքի մոտեցումները հայտնելու:
Այս և մի քանի այլ փաստեր գալիս են վկայելու, որ միջոցառումը միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու:
Հիշեցնում ենք, որ ԵԼՔ դաշինքի նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծումն է՝ կազմված Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներից: Այս ծրագիրը պատրաստ ենք քննարկել Սփյուռքի բոլոր կառույցների հետ և ձեռնմուխ լինել համապատասխան սահմանադրական փոփոխությունների փաթեթի նախապատրաստմանը»: