Կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանը հիվանդանոցում է
Այսօր «Փաստաբանների պալատից» հաստատել են լուրն այն մասին, որ փաստաբան Գայանե Գալոյանը փաստաբանը կալանավորվել է: Իսկ որոշ տեղեկությունների համաձայն էլ փաստաբանը կալանավորվել է ՀՔԾ-ում քննվող կաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:
Գալոյանի փաստաբան Մնացական Ղազարյանը, սակայն, ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է կաշառքի վերաբերյալ լուրը: Նա նշել է, որ առայժմ զերծ կմնա մեկնաբանություններից՝ ելնելով անձի անմեղության կանխավարկածի սկզբունքից և հաշվի առնելով նախաքննական գաղտնիությունը:
Ինքը՝ Գայանե Գալոյանը, չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքնեը: Նա այս պահին գտնվում է Բժշկական կենտրոնում` ծանր առողջական վիճակում: