Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Հասարակություն

Հայ փրկարարները Մոլդովայում կմասնակցեն դաշտային վարժանքի

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում (ՀՆՓԱԻԿ) տեղի ունեցավ MOLDEX-2017 միջազգային վարժանքի մասնակից անձնակազմի ստուգատեսը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը հանդիպեց 26 փրկարար ծառայողից կազմված թիմին, որը շուտով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես քաղաքային որոնողափրկարարական, այնպես էլ՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) պատահարներին արձագանքող թիմի փրկարարներ:

Սեպտեմբերի 18-21-ը ԵՄ Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում (PPRD East 2) ծրագրի շրջանակում Մոլդովայում անցկացվելու է MOLDEX-2017 խորագրով լայնամասշտաբ դաշտային վարժանք:

Հիմնական նպատակն է ամփոփել PPRD East 2 ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքը, ինչպես նաև՝ բարելավել տարբեր երկրների թիմերի միջև համագործակցության արդյունավետությունը:

Շարային ստուգատեսի ժամանակ ՓԾ տնօրեն Մ. Ղազարյանը, ՀՀ ԱԻ նախարարի և իր անունից բարի ճանապարհ մաղթեց վարժանքին մասնակցող փրկարարներին՝ նշելով, որ հայ փրկարարը միշտ բարձր է պահել իր պետության պատիվը և, կասկած չկա, որ այս դաշտային վարժանքին ևս նրանք լավագույնս կցուցադրեն իրենց բարձր մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը:

Վարժանքին ընդգրկված են Արևելյան համագործակցության 6 երկրների (Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ադրբեջան, Ուկրաինա, Վրաստան), ինչպես նաև՝ ԵՄ Քաղաքացիան պաշտպանության մեխանիզմին (EUCPM) անդամակցող երեք պետությունների (Չեխիա, Դանիա, Ռումինիա) փրկարարական թիմեր:

Սցենարի համաձայն՝ մասնակից թիմերի հիմնական խնդիրը լինելու է 3 տեսակի աղետներին արձագանքումը (երկրաշարժ, ջրհեղեղ և քիմիական վթար):

Հայ փրկարարները Մոլդովա են մեկնում տեխնիկական լուրջ հագեցվածությամբ: Նրանք կիրականացնեն որոնողական աշխատանքներ՝ հատուկ որոնման սարքերով, փլատակների քանդում-կտրում, պարանային աշխատանքներ, տուժածների որոնում և դուրսբերում, ինչպես նաև՝ կկիրառեն քիմիական վթարի արձագանքման միջոցներ:

Վարժանքին կհետևեն քաղաքացիական պաշտպանության միջազգային փորձագետները, ԵՄ քաղաքացիական պաշտպանության թիմը, ինչպես նաև գործընկեր երկրներից, ԵՄ անդամ պետություններից և երրորդ երկրներից ժամանած փորձագետներ ու դիտորդներ: